Ինչո՞ւ երես թեքեցի հեղափոխությունից, ինչպիսի՞ պետություն են ուզում մեզ պարտադրել (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հաղորդաշարի հյուրն է «Իրավագիտակից հայորդի» հանձնախմբի անդամ Կարինե Այվազյանը, որը հեղափոխության առաջամարտիկներից է եղել և այսօր համալրել է հեղափոխությունից հիասթափվածների շարքը։

Հարցին, թե ի՞նչ սպասելիքներ ունեին իրենք հեղափոխությունից, որոնք չիրականացան և պարտադրեցին, որ երեկվա հեղափոխականներն այսօր ընդդիմություն դառնան, Կարինե Այվազյանն ասաց, որ ամենամեծ սպասելիքը գաղափարական փոփոխությունն էր երկրում, մինչդեռ մենք այսօր տեսնում ենք, որ ոչ միայն չի փոփոխվել արժեհամակարգը, այլև երկիրը ավելի վատ վիճակում է հայտնվել՝ հանրության մեջ ատելության մթնոլորտը պառակտել է մեզ, ԼԳԲՏ համայնքի այսպես կոչված իրավունքները վեր են դասվում սովորական քաղաքացիների իրավունքներից, մեր ազգային արժեհամակարգին պատերազմ է հայտարարվել։

Մանրամասները՝ տեսանյութում