Կրկին անգամ`ուշքի´ եկեք , լուրջ բան եմ ասում, թե չէ արդեն ատելությունից ու ցայտնոտից լրիվ անջատվել եք

Տեսնելով, թե ինչ խառա-խուռա հոգեվիճակի մեջ են ընկել իշխանության տեղեկատվական «ռուպռները»՝ ուզում եմ պարզապես մենք` բոլորս, հստակ ֆիքսենք շատ կարևոր մի փաստ։

Ոչ մի բովանդակային հակադարձում Ծառուկյանի հնչեցրած թեզերին մենք չլսեցինք, և ըստ էության, չենք լսի, քանզի իրենք էլ են հասկանում, որ բովանդակային դաշտում իրենք պարզապես ասելու բան չունեն։

Հո չեն ասի, որ փաստացի տանուլ են տվել ամեն ինչ` սկսած տնտեսությունից ու սոցիալական վիճակից, վերջացրած արտաքին քաղաքականությամբ և ամենակարևորը, համավարակի դեմ պայքարում։

Ես ուղղակի ապշած եմ, թե որքան պետք է իրենք կտրվեն իրականությունից , որ մեր երկրում տիրող ծայրահեղ իրավիճակում , տարված լինեն ԲՀԿ-ի մասին հին ու ստահոտ «Գյուլնազ տատու» հեքիաթների վերարտադրմամբ։

Ուշքի´ եկեք, մենք ամեն օր ունենք հարյուրավոր նոր վարակված քաղաքացիներ։

Այսինքն՝ ընդհանուր առմամբ, համավարակի սկզբից մինչ այս օրը մոտ 200 հոգի մահացած, 13.000-ից ավելի հիվանդ և վարակակիր, իսկ իշխանություները, ընկած ցեյտնոտի մեջ, առավոտից իրիկուն ցիտում են «նաֆթալինոտ» քարոզչական հեքիաթները` ԲՀԿ ի և Գագիկ Ծառուկյանի մասին։

Հասկանում եմ, որ դուք ստացել եք հրահանգ՝ ամեն կերպ ատելով, սպառնալիքներով, ստահոդ քարոզչական հնարքներով շեղել բոլորին  իրական խնդիրները բարձրաձայնելու իրավունքից:

Բայց շտապեմ ձեզ «դիլխոր» գցել, չի´ ստացվի, պարզապես չի´ ստացվի, որովհետև ինչ ուզում եք՝ արեք, միևնույն է, խնդիրների դեմը դուք ունակ չեք առնելու: Մարդկանց դուրս հանել վարկային գերությունից՝ չե´ք կարող, գործազրկության տեմպերը չե´ք կարող կանգնեցնել ու այսպես շարունակ, իսկ գիտե՞ք ինչու, որովհետև կտրվել եք իրականությունից, որովհետև աշխատելու փոխարեն՝ զբաղված եք մեր դեմ «կռիվ տալով», ստեր տարածելով և արշավներ կազմակերպելով:

Կրկին անգամ`ուշքի´ եկեք, լուրջ բան եմ ասում, թե չէ արդեն ատելությունից ու ցայտնոտից լրիվ անջատվել եք։

Արման Աբովյանի ֆեյսբուքյան էջից

Տեսնելով ,թե ինչ խառա֊խուռա հոգեվիճակի մեջ են ընկել իշխանության տեղեկատվական "ռուպռները", ուզում եմ պարզապես, որպեսզի…

Опубликовано Arman Abovyan Понедельник, 8 июня 2020 г.