Հայտնի են ԱԺ միջխորհրդարանական հանձնաժողովի նոր կազմը, բարեկամության շրջանակների և խմբերի նախագահները

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը և ԱԺ նախագահի տեղակալ Գագիկ Բաղունցը ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների և խմբակցությունների ղեկավարների մասնակցությամբ հրավիրել են աշխատանքային խորհրդակցություն՝ ԱԺ միջխորհրդարանական հանձնաժողովի և բարեկամության շրջանակների և խմբերի նոր կազմերը ձևավորելու նպատակով:

Այս մասին տեղեկացնում են ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից:

Խորհրդակցության ընթացքում  ձևավորվել են՝ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովը.

  1. Համանախագահ՝ Արթուր Թովմասյան – ԱՀ ԱԺ նախագահ
  2. Դավիթ Մելքումյան-«Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության ղեկավար
  3. Արթուր Մոսիյան-«Հայ հեղափոխական դաշնակցություն» խմբակցության ղեկավար
  4. Դավիթ Գալստյան- Արցախի «Արդարություն» խմբակցությանղեկավար
  5. Մարսել Պետրոսյան-«Միասնական հայրենիք» խմբակցության ղեկավար
  6. Արթուր Հարությունյան-«Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության ղեկավար
  7. Սեյրան Հայրապետյան – Պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ
  8. Վահրամ Բալայան-Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ
  9. Սևակ Աղջանյան-Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ
  10. Արամ Գրիգորյան-Սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ
  11. Վլադիմիր Կասյան-Արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ
  12. Արամ Հարությունյան-Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողով
  13. Մետաքսե Հակոբյան- Արցախի «Արդարություն» խմբակցության անդամ
  14. Էլեոնորա Ավանեսյան-«Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության քարտուղար
  15. Նունե Մելքումյան-«Միասնական հայրենիք» խմբակցության անդամ
  16. Հանձնաժողովի քարտուղար՝ Լիլիթ Ասրյան- ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնի ղեկավար:

Նշանակվել են նաև բարեկամության շրջանակների և խմբերի նախագահները: ԱԺ նախագահի հանձնարարությամբ առաջիկա օրերին խմբակցությունների և հանձնաժողովների նախագահները կներկայացնեն նաև բարեկամության խմբերում և շրջանակներում իրենց  խմբակցության կամ հանձնաժողովի անդամներին ընգրկելու մասին առաջարկները: Խորհրդարանի ղեկավարի փոխանցմամբ՝ բարեկամության շրջանակներում, որտեղ պարտադիր չէ պատգամավոր լինելը, կընդգրկվեն նաև արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչներ և հասարակական ակնառու գործիչներ:

 

«Արցախի Հանրապետություն-Լիտվայի Հանրապետություն» բարեկամության շրջանակ

Նախագահ՝ Դավիթ Մելքումյան

«Արցախի Հանրապետություն-Եվրախորհրդարան» բարեկամական խումբ

Նախագահ՝ Վահրամ Բալայան

«Արցախ-Ֆրանսիա» բարեկամության շրջանակ

Պատվավոր նախագահ` Արթուր Թովմասյան

Նախագահ՝ Աշոտ Ղուլյան

«Արցախի Հանրապետություն – Բելգիայի Թագավորության Ֆլանդրիայի խորհրդարան» բարեկամական խումբ

Նախագահ՝ Արամ Գրիգորյան

Արցախի Հանրապետություն – Բելգիայի ֆրանսախոս օրենսդիրների, գիտական ու հասարակական ոլորտների ներկայացուցիչների հետ բարեկամության շրջանակ

Նախագահ՝ Գագիկ Բաղունց

«Արցախ– Կանադա» բարեկամական խումբ

Նախագահ՝ Արթուր Հարությունյան

«Արցախ-Ավստրալիա» բարեկամության շրջանակ

Նախագահ՝ Դավիթ Իշխանյան