Բոլորս էլ հասկանում ենք, որ սա «ջրելու» տարբերակ է, որովհետև ոչ մեկս չգիտի՝ վաղը ինչ թվեր կունենանք (տեսանյութ)

ՀՀ ԱԺ յոթերորդ գումարման չորրորդ նստաշրջանի արտահերթ նիստում ԱԺ քննարկվում է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանի կողմից ներկայացված «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագծի փաթեթը երկրորդ ընթերցմամբ քվեարկելու հարցը։ Երեկ առաջին ընթերցմամբ նախագիծը անցել էր, սակայն այսօր նախագծի հեղինակը առաջարկել է դեմ քվեարկել, որոշակի փոփոխությունների համար։ Հեղինակն առաջարկում է ավելացնել պարետի ցուցումով մեկուսացած և ինքնամեկուսացած աշխատող քաղաքացիների սոցիալական պաշտպանվածությունը՝ մեկուսացման և ինքնամեկուսացման  ժամանակահատվածում նրանց վճարելով մեկուսացման  նպաստ:

ՀՀ ԱԺ  «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանի նախագիծը հետ կանչելուն՝ նշեց․ «Պարո՛ն Զեյնալյան, Դուք բերել եք շատ լավ նախագիծ, որը իսկապես որոշակի կլուծի այն ծանրաբեռնվածությունը, այն սոցիալական լարվածությունը, որ կա։ Ինձ համար հասկանալի չէ, թե ինչու կառավարության հետ խորհրդարանական մեծամասնությունը այս հարցը մինչև այստեղ գալը չի քննարկել, չի եկել համաձայնության։ Բոլորս էլ հասկանում ենք, առաջին օրը չենք պատգամավոր, սա «ջրելու» տարբերակ է։ Ինչու, ես հասկանում եմ, որովհետև այնպիսի բարձիթողի վիճակ է, որովհետև ոչ մեկս չգիտի՝ վաղը ինչ թվեր մենք կունենանք մեկուսացվածների և ինքնամեկուսացվածների։ Բայց ինչ թիվ էլ մենք ունենանք, պետությունը պարտավոր է այդ մարդկանց  մասին հոգ տանել»։

Մանրամասները՝ տեսանյութում