ԱՄՆ-ը դադարեցնում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ հարաբերությունները

Վաշինգտոնը մտադիր է ամբողջովին դադարեցնել Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հետ հարաբերությունները, քանի որ նրա ղեկավարությունը հրաժարվել է իրականացնել այն բարեփոխումները, որոնք պնդում էին ԱՄՆ իշխանությունները: Այս մասին ուրբաթ օրը հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, նրա ելույթը հեռարձակվել է Սպիտակ տան կայքում:

Ինչպես հայտարարել է ԱՄՆ առաջնորդը, Վաշինգտոնը նախկինում ասել էր, թե «ինչ բարեփոխումներ պետք է իրականացվի» ԱՀԿ-ում՝ Միացյալ Նահանգների կողմից տրամադրվող տարեկան միջոցները մոտ 450 միլիոն դոլարը պահելու համար: «Բայց նրանք հրաժարվեցին դա անել»,- հավելել է Թրամփը: Շնորհիվ այն բանի, որ նրանք հրաժարվել են իրականացնել պահանջվող բարեփոխումները, որոնց անհրաժեշտությունը հասունացել էր, այսօր մենք խզում ենք ԱՀԿ-ի հետ բոլոր կապերը և այդ միջոցները ուղղելու ենք համաշխարհային առողջության հետ կապված այլ հրատապ և կարևոր կարիքների համար»:

Թրամփը ևս մեկ անգամ հայտարարել է, որ Չինաստանը լիովին վերահսկում է ԱՀԿ-ն: Ըստ ԱՄՆ նախագահի, ՉԺՀ-ի իշխանությունները և ԱՀԿ ղեկավարությունը չեն ձեռնարկել համապատասխան միջոցներ նոր կորոնավիրուսի տարածման հետ կապված:

Մայիսի 18-ին Թրամփը «Թվիթեր»-ի իր էջում գրություն էր հրապարակել, որը նա ուղարկել է ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոզ Ադանոմ Հեբրեյեսուսին: Փաստաթղթում նշվում է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է կազմակերպությանը 30 օր տրամադրել բարեփոխումների իրականացումը երաշխավորելու համար: Նամակում, մասնավորապես, նշվում է, որ ԱՀԿ-ն պետք է հեռու մնա Չինաստանի իշխանություններից: Վաշինգտոնը հայտարարել է, որ հակառակ դեպքում նա կդադարեցնի ԱՀԿ-ի ֆինանսավորումը և կվերանայի իր անդամակցությունը: