Պաշտոնյան ինքն է կոչված ծառայելու հանրությանը, ոչ թե հանրությունը՝ իր ընտանիքին (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հաղորդաշարի հյուրն է փաստաբան, ՀԽ անդամ Մարատ Ատովմյանը, որի հետ խոսեցինք մի շարք մտահոգիչ թեմաներից՝ սկսած կոռուպցիայի առկայությունից և այն հաղթահարելու հրատապությունից մինչև ատելության մթնոլորտի, խտրականության առկայություն, կրթական ոլորտում առկա բացթողումներ՝ իրավագիտակից, պատասխանատու, կոռուպցիան մերժող հասարակություն դաստիարակելու համատեքստում։

Փաստաբանը կարևոր է համարում Հայաստանում արդեն վաղ կրթական ոլորտից պատասխանատու, իրավագիտակից քաղաքացի դաստիարակելը, ինչի շնորհիվ հնարավոր կլինի վերացնել մեզանում արատավոր երևույթները։

Մանրամասները՝ տեսանյութում