Խորը սորտավորման կառավարություն, որը թողնելու է հանգիստ մեռնեք

Առողջապահության նախարարը ակնհայտորեն ծաղրում է հասարակությանը, անթաքույց է ծաղրում, մեկ ցինիկաբար, առանց աչքն էլ թարթելու հայտարարում է, եթե իրենք էլ աշխատեին Վրաստանի պես, ապա այսքան վարակակիր չէինք ունենա, մեկ էլ լայն ժպտալով հայտարարում է , թե մայիսի վերջից չի բացառվում, որ կանցնեն խորը սորտավորման։ Իսկ սա ոչ այլ ինչ է, եթե ոչ հետևյալը՝ ով մեռնելու է, հանգիստ մեռեք, ձեզ առողջապահության նախարարը չի խանգարի, ընդհակառակը, մի լավ կծիծաղի։ Հիմա , ուզում եմ հասկանալ, սրանց ցինիզմը վե՞րջ չունի, էս վիրուսակիր կառավարությունը իր ամբողջ ցինիզմով մինչև ե՞րբ է շարունակելու իր ազգակործան գործունեությունը․․․Այո, չեմ չափազանցնում, սրանք ամեն ինչ հակառակ արեցին, և միտումնավոր։ Կորոնայի նախնական տարածման փուլում օրերով քարոզարշավ արեցին, 50 եվրոյով մարդկանց Իտալիա տարան-բերեցին, թողեցին, որ ամեն ինչ խառնվի իրար, մարդկանց ներշնչեցին, թե կորունան ում շունն է, մարդկանց թողեցին ինքնահոսի, և ճիշտ այն պահին, երբ հարևան Վրաստանը իր նախնական, մոտ երեք ամիս ձգված գործողությունների արդյունքում այսօր արդեն վերացրեց կարանտինը, մերոնք նոր-նոր փողոցները ընկած դիմակ ու ձեռնոց են ստուգում ու տուգանում․․․Էս ինչ ցիռկ/կրկես/ եք սարքել․․

Ոնց չասեմ, տո, ախր հենց դուք խորը սորտավորման կարիք ունեք, շատ խորը։ Անգամ ձեր սորտերն են անհայտ ու թունավոր․․. վտանգավոր մեր ժողովրդի առողջության համար։ Ոնց կարելի է լինել այսքան ազգադավ, այսքան հայատյաց և այսքան ցինիկ ու ինքնավստահ։ Ոնց կարելի է կայացած ինստիտուտները զավթել և ամեն ինչ վարի տալ, ի դեպ, հայտնի փաստ, 2017-2018-ի տվյալներով ՀՀ առողջապահության համակարգը առաջին տեղում էր համավարակներին պատրաստ դիմակայելու գծով։ Ադրբեջանը՝ վերջին տեղում, պարզապես, հիշեցնում եմ։ Իսկ սրանց ապաշնորհ կառավարման արդյունքում մեր երկիրը վարակվածների և մահացածների թվով առաջին տեղում է այս տարածաշրջանում։ Նայեք հայտնի թվերը։

Սրանց պետք է օր առաջ քշել։ Այո, համաձայն եմ Արթուր Վանեցյանի հետ՝ մեզ շտապ հակաճգնաժամային կառավարություն է հարկավոր, և ես արդեն ունեմ առողջապահության նախարարի իմ թեկնածուն, առողջապահության հրաշալի կազմակերպիչ, գործով իր առաքելությունը ապացուցած և ապացուցող մարդ․․Մի քիչ մտածեք, դուք էլ կհասկանաք, թե ով է նա․․

Անունը չեմ գրում, չթիրախավորելու համար․․

Հ․Գ․Ի դեպ, Արթուր Վանեցյանին էլ անձամբ չեմ ճանաչում, երբեք որևէ շփում չեմ ունեցել նրա հետ, հետո չասեք չեմ ասել․․

Մարգարիտ Եսայանի ֆեյսբուքյան էջից

Խորը սորտավորման կառավարություն, որը թողնելու է հանգիստ մեռնեքԱռողջապահության նախարարը ակնհայտորեն ծաղրում է …

Опубликовано Մարգարիտ Եսայան Пятница, 22 мая 2020 г.