Ռուսաստանը առաջատար է COVID-19-ի լաբորատոր հետազոտությունների քանակով. ՌԴ փոխվարչապետ

Ռուսաստանն անցկացրել է ավելի քան 7,3 միլիոն լաբորատոր հետազոտություն կորոնավիրուսի համար, թեստավորմամբ Ռուսաստանը բացարձակ առաջատար է: Այս մասին ասել է Ռուսաստանի փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան:

«Մայիսի 20-ի դրությամբ իրականացվել է ավելի քան 7,3 միլիոն լաբորատոր հետազոտություն` նոր կորոնավիրուսային վարակի համար: Ռուսաստանը աշխարհում թեստավորման բացարձակ առաջատար է», – ասել է Գոլիկովան Ֆեդերացիայի խորհրդի նիստի ժամանակ:

Թեստավորումն իրականացվում է 650 լաբորատորիաներում, այդ թվում`«Ռոսպոտրեբնադզորի» 560 լաբորատորիաներում և պետական ​​բժշկական հաստատություններում, հանրապետության մարզերում, ինչպես նաև 90 մասնավոր լաբորատորիաներում: Այս մասին ասել է Գոլիկովան: