Արայիկ Հարությունյանը հանդիպել է «Ազատ հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքով ընտրված պատգամավորների հետ

Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր հանդիպել է իրեն սատարած «Ազատ հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքով ընտրված պատգամավորների հետ:

Այս մասին նա գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ մասնավորապես գրել է. «Մեկ անգամ ևս շնորհավորելով Օրենսդիր մարմնում աշխատելու հնարավորություն ստանալու առթիվ՝ նրանց հետ քննարկել եմ վաղը՝ մայիսի 21-ին, նոր Խորհրդարանի ղեկավար կազմի ձևավորման հետ կապված հարցեր: Հանդիպման ընթացքում անդրադարձել ենք նաև մեր երկրի առջև ծառացած մի շարք խնդիրների և դրանց լուծման շուրջ մեր՝ որպես Արցախի Հանրապետության ընտրված իշխանությունների, առաջիկա անելիքներին»: