Կներեք հազար անգամ, բայց պատկերացնում եք` ինչ լուրջ ծախսեր են գոյանալու մարդկանց մոտ, այն էլ այս «նեղ մաջալին»

Հհմմմ…

Ժողովուրդ ջան, ինչպես հայտնի է` պարետատունը որոշում է ընդունել, որ մայիսի 25-ից դրսում և փակ տարածքներում բոլոր մարդիկ պարտադիր պետք է կրեն պաշտպանիչ դիմակներ։

Հիմա մի քանի շատ կարևոր դիտարկումներ։

Ես չեմ քննարկում դիմակ և ձեռնոց կրելու անհրաժեշտությունը, քանզի քաջ գիտակցում եմ, որ երկրում մոլեգնում է համաճարակ, և միգուցե այս պահանջը տրամաբանական է , սակայն այս պարագայում պետք է հասկանալ մի քանի նրբություններ։

Տեսեք, պաշտպանիչ դիմակը արժե միջինը 150-250 դրամ, ձեռնոց` 50-100 դրամ+ գոյություն ունի բժշկական ցուցում, ըստ որի, թե՛ դիմակը, թե՛ ձեռնոցները ՉԻ ԿԱՐԵԼԻ կրել երեք ժամից ավել։

Հիմա պարզ հաշվարկ. ենթադրենք` մարդը տանից միջինը բացակայում է օրվա ընդացքում 10 ժամ (8 ժամ աշխատանքի վայրում մի երկու ժամ տուն հասնել, առևտուր խանութում, կամ սուրճ է ըմպում ընկերների հետ սրճարանում, մի խոսքով, հասկացանք, թե ինչու 10 ժամ)։ Հիմա ստացվում է, որ մարդը պետք է նվազագույնը երեք անգամ օրվա ընթացքում փոխի իր դիմակ-ձեռնոցները, փաստորեն օրը հավելյալ ծախսի 600-1000 դրամ, ամսվա կտրվածքով ստացվում է 18-30 հազար դրամ միայն մեկ մարդու հաշվարկով, իսկ եթե ընտանիքում աշխատում են 2-3 մարդ, ապա ծախսերը բնականաբար կրկնապատկվում և եռապատկվում են։

Կներեք հազար անգամ, բայց պատկերացնում եք` ինչ լուրջ ծախսեր են գոյանալու մարդկանց մոտ, այն էլ այս «նեղ մաջալին»։

Կասեք`դե ինչ խնդիր է որ, թող մի դիմակով յոլա գնա մարդը, օրինակ, մի քանի օր…շտապեմ այս դեպքում հիասթափացնել , որ եթե երեք ժամից ավել կրել դիմակ, ապա իմաստը կկորի, քանզի դիմակը աղտոտվում է և ասեմ ավելին դառնում է նույնիսկ ինչ-որ չափով վտանգավոր, քանզի պարզապես դառնում է ձեր դեմքին փակցված տարատեսակ վիրուսների և բակտերիաների «պահեստ» ։

Ինչ՞ անել.

1․ Պարտադիր օգտագործելով բոլոր վարչարարական լծակները` ստիպել դիմակ ներկրող կամ արտադրող ընկերություներին իջեցնել դիմակների և ձեռնոցների գները, քանզի պետք չէ լինել հանճար հասկանալու համար, որ օրինակ դիմակի իրական գինը մի քանի տասնյակ դրամից չի կարող ավել արժենալ։Կամ եթե օրինակ ներկրողը, այնուամենայնիվ, կարողանում է հիմնավորել, որ հասարակ դիմակը կարող է արժենալ 150 դրամ, ապա ինչ-որ մի աջակցության մեխանիզմ կիրառվի, որ, ի վերջո, մարդկանց պաշտպանիչ պարագաները հասնեն ողջամիտ գներով։

2․ Անպայման և անխտիր պետությունը պարտավոր է ԱՆՎՃԱՐ ապահովել դիմակներով և ձեռնոցներով սոցիալապես խոցելի խմբերում ընդգրկված մարդկանց (տարեցներ,թոշակառուներ, խրոնիկ հիվանդներ և այլն…)

Այս երկու հարցերը պահանջում են հրատապ լուծումներ, եթե իհարկե պետական մարմինները հետաքրքրված են իրականում դրական շարժ գրանցել կորոնավիրուսի դեմ պայքարում։

Արման Աբովյանի ֆեյսբուքյան էջից

Հհմմմ…Ժողովուրդ ջան, ինչպես հայտնի է` պարետատունը որոշում է ընդունել, որ մայիսի 25-ից դրսում և փակ տարածքներում…

Опубликовано Arman Abovyan Пятница, 15 мая 2020 г.