Մոսկվան կանցնի «դիմակային» ռեժիմի

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտարարել է, որ մայրաքաղաքում սահմանվում է դիմակներ կրելու պարտադիր ռեժիմ: Այս մասին տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստին»: Դիմակների և ձեռնոցների կրումը պարտադիր կլինի հասարակական տրանսպորտում:

Դիմակային ռեժիմը մայրաքաղաքում կկիրառվի մայիսի 12-ից: Միևնույն ժամանակ կգործի նաև տեղաշարժման թվային անցաթղթերի համակարգը: