Ինչո՞ւ Լավրովը նման հայտարարություն արեց, արդյո՞ք այն չի պարունակում կոնկրետ հաղորդագրություններ (տեսանյութ)

ԱԺ յոթերորդ գումարման չորրորդ նստաշրջանի հերթական նիստում  ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը հարց ուղղեց Կառավարությանը. «Ինչո՞ւ, այդուհանդերձ,  Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը արեց նման հայտարարություն, ինչո՞ւ հիմա դա արվեց, արդյոք այն չի պարունակում կոնկրետ հաղորդագրություններ կամ մեսիջներ, եթե այո, ապա ո՞ւմ են ուղղված  այդ մեսիջները»: Հարցին պատասխանեց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը. «Մենք ունենք հայ-ռուսական հարաբերություններ, որոնք, բավական, հագեցած են իրենց օրակարգով, ունեն պատմություն: Ունեն շատ կոնկրետ կիրառական արտահայություն: Այդ հարաբերությունները վերաբերում են բազմաթիվ բնագավառների»:

Մանրամասները՝ տեսանյութում