Ունե՞նք հաշվարկ, թե քանի տոկոսն է պայմանավորված ստվերը կրճատելով և քանիսը՝ իրական նոր աշխատատեղ (տեսանյութ)

ԱԺ յոթերորդ գումարման չորրորդ նստաշրջանի հերթական նիստում քննարկվում է ՀՀ կառավարության ծրագրի 2019 թ. կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը, որի հիմնական զեկուցողը վարչապետ Նիկոլ Փաշինյանն է: «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը վարչապետից հետաքրքրվեց աշխատատեղերի և տնտեսական աճի մասին. «Ունե՞նք արդյոք հաշվարկ, թե դրա որ տոկոսն է պայմանավորված ստվերը կրճատելով և որն է իրական ներդրում և իրական նոր աշխատատեղ: Կարևոր է հասկանալ թե, որն է մեր գրանցած իրական առաջընթացը այս տարվա ընթացքում»:

Մանրամասները՝ տեսանյութում