Սոչիի հայկական, վրացական և հունական համայնքների ներկայացուցիչները բժիշկների համար ազգային ուտեստներ են պատրաստել (լուսանկարներ)

Կորոնավիրուսի համավարակի ընթացքում Սոչիի ամենամեծ ` հայկական, վրացական և հունական համայնքների ներկայացուցիչները որոշել են աջակցել բժիշկներին և նրանց համար պատրաստել են ազգային ուտեստներ: Ակցիան շատ ջերմ և բուռն արձագանքի է արժանացել սոցցանցում:

«Բարի գործ», «Շնորհակալություն բոլոր աջակցողներին», «Համախմբումը հասարակության լավագույն գործոնն է: Այսպես մենք անպայման կհաղթենք այս վարակը»,- գրել են օգտատերերը, հիշելով, որ հայերը Ռուսաստանի այլ քաղաքներում և Ֆրանսիայում էլ են նման ակցիա են արել: