Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի հետևանքով մահվան առաջին դեպքը՝ մահացել է 79-ամյա կին․ Sputnik Georgia

Վրաստանում արձանագրվել է նոր տեսակի կորոնավիրուսի հետևանքով մահվան առաջին դեպքը։ Այս մասին լրագրողներին հայտնել է Առաջին համալսարանական կլինիկայի ղեկավար Լևան Ռատիանին, գրում է sputnik-georgia.ru-ն։

Ռատիանիի խոսքով՝ 79-ամյա կինը մահացել է կորոնավիրուսի հետևանքով առաջացած բարդություններից։

«Մահացածը 79 տարեկան կին է։ Նա ունեցել է ուղեկցող ծանր հիվանդություն՝ սրտի անբավարարություն»,- հայտնել է Ռատիանին։

Վրաստանում վարակվածների թիվը ըստ worldometers.info կայքի վերջին տվյալների՝ 157 է: