Չեմ կարծում, որ նպատակահարմար է պարապուրդի մատնել ԱԺ-ը, որովհետև կյանքը ՀՀ-ում չի կարող կանգնել (տեսանյութ)

Այսօր «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում անդրադառնալով այս օրերին պարապուրդի մատնված քաղաքացիների աշխատավարձերին՝ նշեց. «Պարտադիր պարապուրդի հետ կապված մենք ունենք օրենք, սակայն այս իրավիճակում՝ արտակարգ պայմաններում անհրաժեշտություն կա լրացուցիչ նախագիծ ունենալ, որի ուղղությամբ կառավարությունը աշխատում է և առաջիկայում դա կունենանք»: Լիլիթ Մակունցը անդրադառնալուվ Էդմոն Մարուքյանի՝ ԱԺ նիստերը, կորոնավիրուսի համավարակով պայմանավորված, հետաձգելու այսօրվա առաջարկին՝ նշեց. «Նախ կա Սահմանադրությամբ նախատեսված պարտավորություններ պետական առանձին գերատեսչությունների և նաև Ազգային ժողովի համար: Չեմ կարծում, որ նպատակահարմար է պարապուրդի մատնել Ազգային ժողովը, որովհետև կյանքը Հայաստանի Հանրապետությունում չի կարող կանգնել և այն գործառույթները, որոնք պետք է իրականացնենք, ուրեմն պետք է շարունակենք աշխատել, իսկ քաղաքացիները հնարավորություն կունենան այս ընթացքում ավելի ակտիվորեն հետևել բովանդակային առումով, թե ինչ է կատարվում Ազգային ժողովում»: Լրագրողի հարցին, թե պատգամավորները պետք է օրինակ ծառայեն հասարակության համար և դիմակներով ու ձեռնոցներով ներկայանան ԱԺ նիստերին, պատգամավորն ասաց. «Դիմակներով ձայնը մի փոքր լավ չի լսվում, բայց կընդունեմ ի գիտություն ձեր առաջարկը»:

Մանրամասները՝ տեսանյութում