Շուրջ 1900 կրակոց՝ հայ դիրքապահների ուղղությամբ

Մարտի 15-ից 21-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը ավելի քան 250 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով  շուրջ 1900 կրակոց:

ԱՀ ՊՆ մամուլի ծառայության տեղեկացմամբ, ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը: