Նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանն ու նրա կողմնակիցները խոչընդոտել են լրատվամիջոցի գործունեությունը (տեսանյութ)

Մարտի 6-ին Արցախի Հանրապետության Ասկերան քաղաքում ընտրողների հետ նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանի և «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանի հանդիպման ընթացքում տեղի է ունեցել միջադեպ, որը կարող է ստվեր նետել Արցախում ընթացող նախագահական ընտրությունների քարոզարշավի ազատ և ժողովրդավարական էության վրա:

Այս մասին ասված է «Մեդիա պաշտպան» նախաձեռնության տարածած հայտարարության մեջ, որն Արցախում սպասվող համապետական ընտրություններին դիտորդական առաքելություն կիրականացնի:

«Նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանը և նրա ազգական Հովիկ Մայիլյանը խոչընդոտել են «Ժողովուրդ» (ArmLur.am) օրաթերթի լրագրողական թիմի աշխատանքը:

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը կոչ է անում Արցախի նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանին զերծ մնալ լրատվամիջոցների աշխատանքը խոչընդոտելուց և լրագրողների հանդեպ կոպիտ վարքագիծ դրսևորելու գործելաոճից: Միևնույն ժամանակ, կոչ ենք անում Արցախի Հանրապետության իշխանություններին նախընտրական քարոզարշավի ընթացքում ապահովել լրատվամիջոցների ազատ և անխոչընդոտ գործունեությունը և ապահովել քարոզարշավի թափանցիկությունըե,- ասված է հայտարարության մեջ:

Նշենք, որ երեկ՝ մարտի 6-ին, Ասկերան քաղաքում ընտրողների հետ նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանի և «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանի հանդիպման ընթացքում տեղի է ունեցել միջադեպ, որով փորձ է արվել խոչընդոտել «Ժողովուրդ» (ArmLur.am) օրաթերթի լրագրողական թիմի աշխատանքը: