Ցնցող է․ Սամվել Բաբայանի և Մասիս Մայիլյանի համատեղ սելֆին Մոսկվայի Կարմիր հրապարակից (տեսանյութ)

Այսօր «Հայելի» մամուլի ակումբում տեղի ունեցած ասուլիսում «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանն անդրադարձավ Արցախի արտաքին գործերի նախարար, նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանի և Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի մուտքի արգելափակմանը Ռուսաստանի Դաշնություն։ Նա մասնավորապես նշեց, որ այդ տեղեկությունը հարյուր տոկոսանոց ճշգրիտ է, իսկ այն հստակորեն չի պարզաբանվել ո՛չ Բաբայանի, ո՛չ Մայիլյանի կողմից։

Վերջին շրջանում Արցախում որոշ անձինք բողոքի ակցիաներ են իրականացնում՝ պահանջելով Արցախի նախագահ Բակո Սահակյանի հրաժարականը, տարբեր թեկնածուների նախընտրական շտաբների առջև սադրանքներ են իրականացնում, այս ամենի վերաբերյալ Գառնիկ Իսագուլյանը նշեց, որ դա Սամվել Բաբայանի կողմնակիցների և Արցախի սորոսական թևի հերթական սադրանքներն ու մանիպուլյացիաներն են, քանզի Բակո Սահակյանի պաշտոնավարմանը մնացել է ընդամենը մեկ ամիս։ Բանախոսն անդրադարձավ նաև կարևորագույն խնդրի, այն է՝  Պաշտպանության նախարարության որոշ  պաշտոնյաներ Արցախի նախագահական ընտրություններում ակտիվ քարոզչություն են իրականացնում, որի իրավունքը ի պաշտոնե նրանք չունեն։ Գառնիկ Իսագուլյանը ընդգծեց, որ այս հարցի վրա պետք է առանձնակի ուշադրություն դարձնել և կոչ արեց Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին և պաշտպանության բանակի հրամանատարին՝ լուրջ քայլեր ձեռնարկել այս ուղղությամբ։

Մանրամասները՝ տեսանյութում