Կրծքագեղձի քաղցկեղի բուժման թիրախային դեղամիջոց հերցեպտինի մանրածախ շուկայական գինը մարտի 1-ից իջել է 30%-ով․ Արսեն Թորոսյան

Առողջապահության նախարարության և շվեյցարական Ռոշ դեղագործական ընկերության միջև կնքված համագործակցության հուշագրի շրջանակներում կրծքագեղձի քաղցկեղի բուժման թիրախային դեղամիջոց տրաստուզումաբի (ապրանքային անունը` Հերցեպտին) մանրածախ շուկայական գինը մարտի 1-ից իջել է 30%-ով:  Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ «Սա արդեն երկրորդ իջեցումն է. առաջին 10% իջեցումը եղել էր մոտ մեկ տարի առաջ:

Վերջին մեկ տարվա ընթացքում ունենք էական 40% իջեցում:

Նաև շուտով սկսվելու է ազգային ծրագրի իրականացումը ամբողջությամբ պետական միջոցների հաշվին: Սպասում ենք դեղորայքի առաջին խմբաքանակի մատակարարմանը` մոտակա մեկ ամսվա ընթացքում»,- գրել է նախարարը: