Անձամբ Նիկոլն է ստեղծում այն հայհոյախառը բառապաշարը, որն այսօր կիրառվում է քաղաքական դաշտում և սոցցանցերում

Ժողովուրդներն այն են, ավելի ճիշտ դառնում են այն, ինչպիսին որ համարվում են իրենց մտավորականության կողմից

Պարտվում է մի ժողովուրդ, հենց որ իրեն պարտված է զգում իր մտավորականությունը:

ՆԺԴԵՀ

Պետության ներսում տեղի ունեցող ամեն ինչի համար թիվ մեկ պատասխանատուն իշխանությունն է, որը պետք է տարբերվի իր մտածողությամբ ու կատարած քայլերով: Այդպես էր նախկինում, այդպես է հիմա և միշտ՝ իշխանությունն է պատասխանատվություն կրողը: ՀՀ-ում ատելության խոսքի ջատագովն ու առաջին կիրառողը Նիկոլն է և իր ատելություն քարոզող կուսակցությունը։ Այս երկու տարիների ընթացքում նրա հրապարակային բազմաթիվ հայտարարությունները դրա վառ ապացույցն են: Անձամբ Նիկոլն է ստեղծում այն հայհոյախառը բառապաշարը, որն այսօր կիրառվում է քաղաքական դաշտում և սոցցանցերում։ Հանրայինի եթերում նրա հարցազրույցը հերթական անգամ վկայեց այն մասին, որ նորմալ ու կառուցողական եթերը, որտեղ կհնչեն համերաշխություն ու ազգային արժեքներ քարոզող մտքեր, բնավ, «ժողվարչապետի» համար չէ․ նրա համար ավելի կոմֆորտային է ճղճղոցներով ու տարբեր տիպի հաթաթաներով, «Կարգին սքեթչերից» արվող մեջբերումներով պրիմիտիվ փողոցային կերպը։ Ակնհայտ է, որ ատելության խոսքն ահագնացող չափերի է հասել: Այնպիսի չափերի, որ խաթարում են պարզ մարդկային հարաբերությունները: Իսկ մեզ նման փոքր երկրի համար սև-սպիտակի բաժանումները, ատելության նման խոսքի և վերաբերմունքի դրսևորումները չափազանց վտանգավոր են: Մտավորականության միջոցով պետք է տարածել այն միտքը, որ ատելության խոսքով երկրում որևէ խնդիր չի լուծվում, հակառակը՝ այդ խնդիրները ավելի են բարդանում և խրթին դառնում: Ավելին՝ ատելության խոսքով ոչինչ, որևէ դրական բան չի կառուցվում: Հնարավոր է՝ ատելության խոսքի չափից շատ տարածումը հասարակության ներսում այնպիսի խնդիրներ առաջացնի, որ հետագայում հնարավոր չլինի դրանց դեմն առնել: Այս իշխանության կրեդո հանդիսացող ատելության քարոզն իր գաղափարական կլիշեն ստացավ ֆեյքային հարձակումների ու վիրտուալ տիրույթում հայհոյանքի ու սպառնալիքի քարոզի տեսքով։ Հենց օրվա իշխանություններն են, որ առանձին ֆեյքային բանակի միջոցով փորձում են սոցցանցերում խաղալով՝ հանրության մոտ ստեղծել տարբեր իմիտացիաներ ու իշխանահաճո օպերացիաներ։ Փաստն այն է, որ այսօր հասարակությունը գտնվում է անցումային փուլում, և արտաբերած յուրաքանչյուր խոսք կարող է առաջացնել շատ անկանխատեսելի հետևանքներ:

Հ.Գ. Երեկվա Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի «Այո» շտաբի կողմից իրականացրած դրամահավաք-երեկոյից ու Նիկոլի ելույթից հետո, հասկանում եմ, որ պետք է պատրաստվել աննախադեպ ատելության քարոզի, նոր հնչեղ ձերբակալությունների և ստերի կուլմինացիայի տեսարանների։

Արթուր Թովմասյանի ֆեյսբուքյան էջից

Ժողովուրդներն այն են, ավելի ճիշտ դառնում են այն, ինչպիսին որ համարվում են իրենց մտավորականության կողմից:Պարտվում է մի…

Опубликовано Artur R Tovmasyan Вторник, 25 февраля 2020 г.