Բարձրաձայնվե՞լ է Բուքիքիոն կոռումպացված լինելու մասին մեղադրանքը

Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի հետ, ինչի մասին նա տեղեկացրել է իր ՖԲ էջում:

Ցավոք, տեսագրությունը ընդհատված է արարողակարգային մասով, և մեզ այս պահին հասանելի չէ, թե հակասահմանադրական հանրաքվեի մասին ինչ ստեր է խոսում վարչապետը, մասնավորապես, արդյո՞ք բարձրաձայնվել է Բուքիքիոն կոռումպացված լինելու մասին մեղադրանքը և այլն:

Սակայն անգամ այդ տեսագրության մեջ լսվում է, թե ինչպես է ԵԽ գլխավոր քարտուղարը բարձրաձայնում, որ իրենք մտահոգություններ ունեն կապված այդ հանրաքվեի հետ:

«Աշխարհի ամենաթափանցիկ» կառավարության գործելաոճին արդեն սովոր ենք՝ նրանք կտրում, ընդհատում, հանում են իրենց համար անհաճո հատվածներն ու նյութերը անգամ միջազգային հանդիպումներից:

Բայց ստի ոտքերը, ինչպես բազմիցս ապացուցել եմ, կարճ են: Մերկելի ականջը կանչի…

Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան էջից

Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի…

Опубликовано Armen Ashotyan Суббота, 15 февраля 2020 г.