Բաց նամակ վարչապետ Նիկոլ Փաշինյանին․ Ես մեղադրում եմ…

Լսել վարչապետի տխրահռչակ ելույթը փետրվարի 6-ին, սա մեզ չի՞ հիշեցնում ոչ այնքան հեռու պատմական անցյալը:

Վարչապետը հորինել է «հպարտ քաղաքացու» կերպարը՝ սպիտակների գերակայության վտանգավոր թեզը, որը նման է ազգի վեհացնումին՝ «ֆաշիզմի» քաղաքական բնորոշմամբ: Հիշեցնեմ, որ ֆաշիզմը /fæʃɪzəm/ քաղաքական փիլիսոփայություն է, շարժում կամ ռեժիմ, որը հաճախ վեհացնում է մի ազգի և ընդդիմանում անհատին, սատարում է կենտրոնացված ավտոկրատական կառավարությանը, որը ղեկավարվում է առաջնորդի կողմից, խստագույն տնտեսական և սոցիալական կարգավորմամբ և ընդդիմության բռնի ճնշմամբ:

Ո՞ւր եք Դուք առաջնորդում ազգին՝ դեպի նեո-ֆաշի՞զմ կամ դեպի, ըստ էության, մոտ նեո-բոլշևի՞զմ: Բայց սրանք այն «իզմերն» են, որոնցում Դուք վախենում էիք խոստովանել: Հետևաբար, «փաշինիզմը» դա սովորական ֆաշիզմ է, երբ նա, ով գալիս է իշխանության, թքում է Սահմանադրության վրա:

Մենք Ձեզ հավատացինք, երբ քայլում էիք,

Մենք ուրախ էինք իշխանափոխությանը,

Մենք հավատում էինք Ձեր խոստումներին,

Մենք սպասում էինք իրական տնտեսական նվաճումներ,

Մենք կուլ տվեցինք բազմաթիվ սխալներ,

Մենք միշտ սպասում ենք, որ դուք կմիավորեք աշխարհով մեկ ցրված մեր ազգը:

Բայց, երկու տարի անց մենք ունենք այն, ինչ ունենք:

Բազմաթիվ հպարտ և անհպարտ քաղաքացիներ, սպիտակներ և սևեր, ովքեր ոչ մի կապ չունեն նախկին իշխանությունների հետ, այսօր հիասթափված են և հիանալի հասկանում են պետությանը սպասող վտանգները:

Այսօր «լուռ մեծամասնությունն» է բարձրաձայնել, որ Հայրենիքը վտանգված է!

Ձեր ելույթը Ազգային ժողովի նիստում բացեց բոլորի աչքերը:

Էմիլ Զոլայի հայտնի խոսքը J’accuse…! (Ես մեղադրում եմ…!) Ֆրանսիայի նախագահին՝ Ալֆրեդ Դրեյֆուսի կեղծված գործի վերաբերյալ, այսօր դարձել է արդիական մեր ազգի համար: Եվ ես ինձ թույլ եմ տալիս, քանի որ Սահմանադրությունը ոտնահարված է, ուղղել այս խոսքը, ես մեղադրում եմ Ձեզ հակասահմանադրական և չապացուցված հետապնդումներում Հրայր Թովմասյանին, ում փոխարեն կարող է լինել դու, ես կամ մեկ ուրիշը:

Ես մեղադրում եմ Ձեզ և նրանց, ովքեր նստած են «փաշինիզմ»-ի ղեկին և դեռ չեն հասկացել վտանգները, որոնք սպասում են երկրին և մեր ազգին Հայաստանում, Արցախում և սփյուռքում:

ՍԹԱՓՎԵ՛Ք

Հարգանքներով՝ Վեհարի Սաքանյան

Պրոֆեսոր

ՀՀ Գիտությունների Ակադեմիայի Արտասահմանյան Անդամ

Ֆրանսիա