ԱՄՆ և ՉԺՀ գիտնականները պատվաստանյութ են մշակում կորոնավիրուսի դեմ

Չին ու ամերիկացի գիտնականները համատեղ պատվաստանյութ են մշակում նոր տիպի կորոնավիրուսի դեմ: Այդ մասին հայտնել է «ՌԻԱ Նովոստին»։

Համագործակցությունն իրականացվում է ԱՄՆ Հյուսթոն քաղաքի (Տեխասի նահանգ) Բեյլորի բժշկական քոլեջի, Տեխասի համալսարանի բժշկական բաժանմունքի, Նյու Յորքի արյան փոխներարկման կենտրոնի և Շանհայի Ֆուդանի համալսարանի վիրուսաբանության չինական կենտրոնի միջև: «Դա հիանալի համագործակցություն է: Սակայն պատվաստանյութի մշակումը արագ գործընթաց չէ, և հայտնի չէ, թե մենք կարո՞ղ ենք պատվաստանյութ ստանալ մինչև այս համաճարակի ավարտվելը»,-հայտարարել է Բեյլորի քոլեջի Արևադարձային բժշկության ազգային դպրոցի դեկան Փիթեր Հոթեզը: