Նիդերլանդների Թագավորության ԱԳՆ պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Հայաստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարար Ստեֆ Բլոկի գլխավորած պատվիրակությունն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցեց Սուրբ նահատակների հիշատակին: Այս մասին տեղեկացրել է Արտաքին գործերի նախարարության տեղեկատվության և հանրային դիվանագիտության վարչությունը։