Հալեպը կրկին ահաբեկիչների թիրախում է․ կան զոհեր և վիրավորներ
Սիրիայի Հալեպ քաղաքի արևմտյան շրջաններն այսօր՝ հունվարի 12-ին հրթիռակոծվել են ահաբեկչական խմբավորումների կողմից: Այս մասին հայտնել է arevelk.am կայքը։ Կայքի փոխանցմամբ՝ ահաբեկչական խմբավորումների թիրախ են դարձել քաղաքի արևմտյան շրջանները։ «Տասնեակ հրթիռներ ինկած են Հալէպի խաղաղ բնակչութեան Շիխան, Ալ Նիլ, Սապիլ, Թըշրին, Շահպաա, Ճտայտէ եւ այլ թաղամասերուն վրայ»,- գրված է կայքում, նշելով, որ երեք զոհ և երեք վիրավորներ կան։
Նշենք, որ տեղեկատվության համաձայն հայկական թաղամասերը չեն ռմբակոծվել, այնտեղ խաղաղ է։