«Վերելք»․ Իշխանությունները զգուշանում են բարեփոխումներ անել․ հյուրը՝ Էլինար Վարդանյան (տեսանյութ)

ԱԺ նախկին պատգամավոր, «Այլընտրանքային նախագծեր» խմբի ներկայացուցիչ
Էլինար Վարդանյանն ամփոփում է Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո անցած մեկ տարում տեղի ունեցած քաղաքական  իրադարձությունները։ Նշելով, որ  իշխանափոխությամբ պայմանավորված դրական փոփոխություններ կան երկրում, այնուամենայնիվ, նա այն կարծիքին է, որ իշխանությունները խուսափում են իրականացնել իրենց խոստումները, մասնավորապես՝ դատաիրավական համակարգը մնացել է նույնը, սահմանադրական փոփոխությունների հարցը հանված է օրակարգից, կուսակցությունների և ընտրությունների վերաբերյալ օրենսդրական փոփոխությունների մասին ևս խոսք չկա։ Այս ամենը հին համակարգին վերադառնալու լուրջ վտանգ է ստեղծում, հատկապես, որ դրանց փոխարեն արվում են պոպուլիստական քայլեր։
Այս իրավիճակում ի՞նչ կերպ կարելի է երկիրը տանել դրական վերափոխումների։ Այս հարցի վերաբերյալ Էլինար Վարդանյանի առաջարկները՝ տեսանյութում։