«Ինչ է նշանակում հանուն ոչնչի․ գաղափար է եղել, որ կռվել ենք»․ Գևորգ Պետրոսյան (տեսանյութ)

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն «Ամերիկայի ձայն»-ին տված հարցազրույցի ընթացքում խոսելով «Կանայք հանուն խաղաղության» նախաձեռնության մասին, ասել է․«Մեր նախաձեռնության միակ իմաստը զինվորների կյանքը պաշտպանելն է, և նրանց ուղղակի չզոհաբերելը հանուն ոչնչի, որովհետև հակամարտության պատմության այս տարիների ընթացքում բազմաթիվ զոհեր ենք ունեցել երկու կողմից էլ, հազարավոր զոհեր ենք ունեցել, բայց մենք նրանց կյանքը զոհաբերել ենք հանուն ոչնչի, որովհետև ոչ մի կերպ, ոչ մի սանտիմետր անգամ այդ զոհերը չեն մոտեցրել մեզ հակամարտության կարգավորմանը, եթե չասենք, որ ընդհակառակը՝ հեռացրել են կարգավորումից»։

ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանին խնդրեցինք մեկնաբանել այս հայտարարությունը։

Մանրամասները՝ տեսանյութում