Դեսպան Ա․ Թումանյանը հանդիպել ԻԻՀ կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի հետ

Փետրվարի 24-ին տեղի է ունեցել ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանի հանդիպումը ԻԻՀ կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Մոհամադ Ջավադ Ազարի Ջահրոմիի (Mohammad-Javad Azari Jahromi) հետ: ՀՀ արտգործնախարարության լրատվական ծառայության տեղեկացմամբ, հանդիպման ընթացքում քննարկվել են տեղեկատվական տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության ոլորտներում մինչ օրս իրականացված ծրագրերը և համագործակցության հետագա հնարավորությունները:

Զրուցակիցներն անդրադարձել են առաջիկա օրերին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա գլխավորած պատվիրակության՝ Իրան կատարելիք այցի շրջանակներում քննարկվելիք երկկողմ համագործակցության մի շարք հարցերի: