«Ռոսիա Մոլի» նկատմամբ վարույթ է հարուցվել «Լեզվի մասին» օրենքը խախտելու համար (տեսանյութ)

Այսօր Մայրենի լեզվի միջազգային օրն է, որը վերջին տարիներին նշվում է նաև Հայաստանում: Օրը նշանավորվել է 1999թ., երբ ՅՈՒՆԵՍԿՕ-ն փետրվարի 21-ը Մայրենի լեզվի միջազգային օր հռչակեց։ 2000 թվականից այդ օրը նշվում է որպես մայրենի լեզուների իրավունքների ճանաչման և գործածությանն աջակցման օր։

Հայերենն այսօր ևս ունի այդ աջակցության և պաշտպանության կարիքը, քանի որ բիզնես շահերի հետ բախման հետևանքով այն շատ դեպքերում պարտություն է կրում։ Այսօր մենք լեզուն պաշտպանող քիչ թե շատ բավարար օրենքներ ունենք՝ «Լեզվի մասին» ՀՀ օրենքը, «Գովազդի մասին» ՀՀ օրենքը, ՀՀ կառավարության որոշումներ ու մի շարք կարգավորումներ ևս, սակայն դրանք խախտելը մեր օրերում օրինաչափություն  է դարձել։ Մասնավորապես՝ ոմանք բիզնես օբյեկտների՝ խանութների, բենզալցակայանների, սննդի հանրային կետերի, ֆինանսական կառույցների, բջջային օպերատորների գրասենյակների անվանումները նորաձև են համարում գրել ոչ թե հայերեն, այլ անգլերեն, ռուսերեն, իսկ եթե անգամ հայերեն էլ գրվում է, ապա փոքրաչափ տառերով, այնպես որ, օտարալեզու գրառումները գերիշխող են լինում։ Իհարկե, բոլոր տնտեսվարողները չէ, որ նման անբեխղճություն ցուցաբերելով, խախտում են հիշյալ օրենքների դրույթները, բայց մյուս կողմից էլ խնդիրը ոչ միայն այդ տնտեսվարողների թույլ տված խախտումների մեջ է, այլև մեկ այլ տիրույթում։ Մեզանում օրենքների կիրառումը պատշաճորեն չի վերահսկվում։

 

Մանրամասները՝ տեսանյութում