ԱԺ-ում ցուցահանդես՝ նվիրված Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին

Փետրվարի 19-ին, ժամը 13:30-ին Ազգային ժողովի նիստերի դահլիճին կից սրահում տեղի է ունենալու Արմեն Լոռենցի աշխատանքների ցուցահանդեսի բացումը՝ նվիրված Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին: Այս մասին տեղեկացրել են ԱԺ լրատվական ծառայությունից։

Արմեն Լոռենց (Արմեն Սերյոժայի Հարությունյան) հայ գեղանկարիչ, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ: Ծնվել է 1958թ. Լոռու մարզի Թումանյան ավանում: 1977-80թթ սովորել է Երևանի Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում: 1986թ ավարտել է Խ Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի նկարչագծագրական ֆակուլտետը, իսկ 1990թ նույն ինստիտուտի ասպիրանտուրան`մանկավարժության տեսություն և պատմություն մասնագիտությամբ: Հեղինակ է 4 տասնյակից ավելի գիտամանկավարժական և ուսումնամեթոդական ձեռնարկների: