ԱԱԾ-ին հանձնարարական եմ տվել՝ պարզել որոշ շրջանակների ու Սատանայի համագործակցության ձևերն ու ուղիները. վարչապետ

ԱԱԾ-ին հանձնարարական եմ տվել՝ պարզել որոշ շրջանակների ու Սատանայի համագործակցության ձևերն ու ուղիները: Այս մասին այսօր կառավարության հերթական նիստին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Առանց կատակի, ես էդպիսի հանձնարարական տվել եմ: Ծիծաղում եք, բայց, իրոք, եթե կա պնդում, դա անվտանգության խնդիր է»,-ասաց վարչապետը: Հանձնարարականը հաստատեց նաև ԱԱԾ տնօրենի պաշտոնակատարը: «Այո, իսկապես, մի քանի օր առաջ էդպիսի հանձնարարական ենք ստացել»,-հաստատեց Էդուարդ Մարտիրոսյանը:

Վարչապետը նշեց, որ թեև հնչում է կատակի պես, սակայն լուրջ է ասում: «Դա պետք է պարզել և հանրությունը պետք է իմանա, որ Կառավարության համար ոչ մի ահազանգ անհետևանք չի մնում, մենք պետք է 100 տոկոս անկեղծ լինենք, եթե այդպիսի խնդիր կա, իրեն տանք ձևակերպում»,-հավելեց նա: