«Վերելք»․ Սուլթանականություն է հայի մենթալիտետի մեջ, հյուրը՝ Ավետիք Իշխանյան (տեսանյութ)

Ծանր զրույց մեր ժողովրդի մենթալիտետի մասին․ մարդկանց գիտակցության մեջ միջնադարյան եվրոպական, սուլթանական  շրջանի կարծրատիպեր են․ առաջին դեմքերը ջանում են ողջ իշխանական համակարգը ենթարկացնել իրենց, մնացյալն էլ անմռունչ տրվում են այդ ենթարկությանը։ Չկա պետական համակարգ, կա անձիշխանություն, որից խուսափել չհաջողվեց այսպես կոչված հեղափոխությունից հետո անգամ։
Սահմանադրական դատարանի՝ իշխանություններին չհնազանդվելը կարող է հրաշալի առիթ հանդիսանալ անձնիշխանությունից աստիճանաբար հրաժարվելու համար։ Այլապես նոր հեղափոխությունն անխուսափելի կլինի։