Հարավային Օսիան ժամանակավորապես փակում է Վրաստանի հետ սահմանը
Հարավային Օսիան Վրաստանի հետ սահմանը ժամանակավորապես կփակի Ռուսաստանի կողմից երկրի անկախության ճանաչման տարեդարձի տոնակատարության ընթացքում: ՌԻԱ Նովոստի-ի տեղեկացմամբ, այս մասին հայտնել է հանրապետության Պետական անվտանգության կոմիտեն:
«Հարավային Օսիայի Հանրապետության անկախության ճանաչման 11-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումների անցկացման կապակցությամբ 2019 թվականի օգոստոսի 25-ի 20:00-ից (Երևանի ժամանակով 21:00-ից) պլանավորվում է քաղաքացիների անցման ժամանակավոր դադարեցում Վրաստանի հետ պետական սահմանի պարզեցված հատման վայրերում»,- նշված է հաղորդագրության մեջ:
Սովորական ռեժիմով անցակետերի աշխատանքը կվերսկսվի օգոստոսի 27-ի առավոտյան 06:00-ից, նշում է Պետանվտանգության կոմիտեն: