Թուրքիան ռիսկի է դիմում Իրանի հետ հարաբերություններում

Բազմիցս եմ գրել, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարող է լուրջ դժվարություններ ունենալ Ռուսաստանի հետ հարաբերություններում, քանի որ «լոլիկի եղբայրությունից» բացի Մոսկվան շահագրգռված է այն հարցով, որ թուրքերը Հյուսիսային Սիրիայից դուրս բերեն և՛ իրենց զորքերը, և՛ Անկարայից օգնություն ստացող ավազակային խմբավորումները։ Բայց հիմա նկատելի է դառնում, որ հունիսի վերջին և հուլիսին Թուրքիան ևս մեկ «գլխացավանք» է սպասվում: Քանի որ  անհավանական և անհասկանալի դեպքեր են կատարվում իրանա-թուրքական սահմանին: Ընդ որում, Իրանն առայժմ համբերատարորեն լռում է և Թուրքիայից հստակ պատասխան չի պահանջում:

Առաջարկում եմ ընթերցողներին հետևել իրանա-թուրքական սահմանի իրադարձություններին: Ի տարբերություն մեր երկրում շատ փորձագետների, ես նախընտրում եմ իմանալ, թե ի՞նչ է տեղի ունենում Իրանում և Իրանի շուրջ՝ հիմնվելով բացառապես իրանական լրատվամիջոցների պաշտոնական տեղեկությունների վրա: Այսպիսով, հունիսի 24-ին, Fars News գործակալությունը՝ հղում կատարելով ԻՀՊԿ ցամաքային զորքերի «Համզե Սեյեդ ալ-Շահոդա» բազայի հրամանատարության հաղորդմանը, տեղեկացրեց, որ ԻՀՊԿ հատուկ ուժերը «Արևմտյան Ադրբեջան հյուսիս-արևմտյան նահանգում»՝ Թուրքիայի հետ սահմանի մոտ, ոչնչացրել են 4 հոգանոց ահաբեկչական խմբավորում։ ԻՀՊԿ զինծառայողներին հաջողվել է դարանակալել, ապա  գրոհել ու սպանել մեկ, վիրավորել երկու և ձերբակալել Հալդորանում գործող ահաբեկչական խմբավորման մեկ անդամին։

Սակայն արդեն հուլիսի 3-ին, Իրանի ԻՀՊԿ «Sepah News» լրատվական ծառայությունը, հաղորդեց, որ կրկին նույն «Համզե Սեյեդ ալ-Շահոդա» բազայի հատուկ ջոկատը Մակուում՝ Թուրքիայի հետ սահմանին, ամբողջությամբ ոչնչացրել է ահաբեկիչների խմբին: Պարզվում է, որ այդ բազայի անվտանգության ուժերի՝ Հալդորանի շրջանում ահաբեկիչների խմբերի հետ մարտի բռնվելու հաջորդ օրը գրողայինների որոնողական աշխատանքները շարունակվել են, և ԻՀՊԿ մարտիկները բախվել են «նույն խմբավորումից ահաբեկիչների նոր խմբին, որը եկել էր Թուրքիայի տարածքից»՝ Մակույի տարածաշրջանից փախչող իր գրոհայիններին փրկելու համար։    Հայտարարությունում նաև ասվում է, որ ահաբեկիչների մարմինները, զենքերն ու հանդերձանքը գտնվում են ԻՀՊԿ ուժերի ձեռքում: ԻՀՊԿ ցամաքային ուժերը նաև զգուշացրել են տարածաշրջանում և նրա սահմաններից դուրս գտնվող բոլոր ահաբեկչական խմբերին. «Իրանի Իսլամական Հանրապետության անվտանգությանը սպառնացող ցանկացած հուսահատ քայլ հանդիպելու է իրանական անվտանգության ուժերի վճռական և ջախջախիչ պատասխանի»։ Հալդորանի և Մակույի մոտակայքում մարտերի ընթացքում զոհվել են նաև ԻՀՊԿ երկու մարտիկ։

Ինչպես տեսնում ենք, Իրանի թշնամիների փորձերը անհաջող էին: Այնուամենայնիվ, հուլիսի 11-ին Fars News-ը՝ վկայակոչելով Իրանի ԻՀՊԿ «Նաջաֆ Աշրաֆ» բազայի հասարակայնության հետ կապերի գործակալության պաշտոնական զեկույցը, հաղորդել է, որ Կորպուսի մարտիկները արևմտա-իրանական Քերմանշահ նահանգի Ջավանրուդ քաղաքում մարտերի ընթացքում ոչնչացրել են ևս մեկ օտարերկրացիների կողմից հովանավորվող ահաբեկչական խմբի։ « «Գլոբալ գոռոզության» երկրների հետ կապված ահաբեկչական խումբը պետք է ներխուժեր Իրան՝ դիվերսիոն գործուղությունների իրականացման նպատակով»,-նշված է «Նաջաֆ Աշրաֆ» բազայի հայտարարության մեջ։ Սակայն, Ջավանրուդում տեղի ունեցած բախման արդյունքում ոչ բոլոր ահաբեկիչները սպանվեցին, մի շարք հանցագործներ ձերբակալվեցին, երբ հասկացան, որ իրենց դարանակալել էին նաև այստեղ:

Քերմանշահ նահանգը սահմանակից է ոչ թե Թուրքիային, այլ Իրաքին: Ավելի ճիշտ, Իրանի և Իրաքի սահմանի այն հատվածներին, որտեղ Հյուսիսային Իրաքի քրդերը փաստացի աջակցում են ԱՄՆ-ի և Իսրայելի հատուկ ծառայություններին, ինչպես նաև որոշ հակաիրանական խմբավորումների: «Նաջաֆ Աշրաֆ» բազայի հաղորդման մեջ ուղղակիորեն մատնանշվում է, որ Ջավանրուդում ոչնչացված ավազակախումբը գտնվում է  ԱՄՆ և Իսրայելի հատուկ ծառայությունների օժանդակության տակ: Պարզապես, Իրանում այս երկու երկրների մասին հենց այդպես էլ արտահայտվում են`«գլոբալ գոռոզության երկրներ»: Բայց ահա Իրանի սահմանները խախտելու փորձերի առաջին երկու դեպքերը, ուշադրություն դարձնենք, իրանցիները չեն վերագրում Թուրքիային, ուղղակի մեղադրում են թուրքերին այն բանի համար, որ ահաբեկիչները «Թուրքիայի հետ սահմանի վրա» են կամ «եկել են Թուրքիայի տարածքից»: Պատահական չէ, որ Թուրքիայից երկրորդ ներխուժման փորձի ձախողումից հետո միայն, հակաիրանական շրջանակներն ստիպված էին բանեցնեկ հետևյալ տարբերակը՝ Իրաքի միջոցով ահաբեկիչներին և դիվերսանտներին ուղարկել Իրան: ԱՄՆ-ի և Իսրայելի հատուկ ծառայությունները ռիսկի էին դիմում՝ նախօրոք հասկանալով, որ Իրան-Իրաք սահմանն առավել քան «կողպված է», նույնիսկ Իրաքի կողմերից միշտ կլինեն քրդեր, որոնք կօգնեն Իրանին կամ ուղղակի կզգուշացնեն Իրանի ԻՀՊԿ զինծառայողներին:

Նախորդ տարիների ընթացքում, օրինակ, բավականին հաճախ էին Իրանի սահմանները ճեղքելու փորձերը և՛ 2017թ. ամռանը, և՛ 2018թ. ամռանը։ Իրանն առավել հաճախ հաղորդագրություն էր տարածում այն տարածքների վերաբերյալ,  որտեղ իրանական բանակը կամ ԻՀՊԿ-ն մարտի էին բռնվում ահաբեկիչների հետ:

Հետազոտողը՝  իրանական քաղաքների, գյուղերի կամ նահանգների անունների նշումով միայն կարող էր ենթադրել, որ սահմանային ռեժիմի այս կամ այն խախտումը եղել է Թուրքիայի տարածքից: Սակայն 2019 թվականի ամռանը Իրանը  հստակ պնդում է, որ ահաբեկիչները գալիս են հե՛նց Թուրքիայից: Միայն առաջին հայացքից է թվում, թե սա մանրուք է կամ նրբություն: Իրականում, սա նշանակում է, որ Թեհրանին միայն մեկ քայլ է մնում անելու՝ վերստին վերջնագրեր ներկայացնել Թուրքիային:

ՉԻ բացառվում, որ կա Անկարային կոշտ պահանջներ ներկայացնելու նախագիծ, ինչպես   վերջերս Իրանն արեց Պակիստանի հանդեպ՝ Պակիստանի տարածքից Իրանի դեմ մի քանի ահաբեկչական հարձակումներից հետո: Այժմ Իրանն ու Պակիստանը համատեղ աշխատում են Պակիստանի տարածքում ահաբեկիչների դեմ երկկողմ պայքարի  համար հատուկ խումբ ստեղծելու ուղղությամբ:

Ինչպես տեսնում ենք, իրականում իրանա-թուրքական սահմանին ակնհայտորեն անսովոր բան է կատարվում: Նկատենք, որ Թուրքիայում ակտիվացել են այդ երկրում երկար ժամանակ տեղակայված ԱՄՆ-ի և Իսրայելի հատուկ ստորաբաժանումները, որոնք մարզում են զանազան ահաբեկչական խմբերի։ Սակայն Թուրքիայի համար արդյունքը դժվար, թե մխիթարական լինի` իր անվտանգության շահերից ելնելով, քանի որ Իրանի համար հարևան երկրներից որևէ մեկը արտոնյալ չէ։  Անկարան վաղ, թե ուշ ստիպված է լինելու պատասխանատվություն կրել այն բանի համար, որ իր տարածքից պարբերաբար փորձում են հարձակվել Իրանի սահմանամերձ տարածքների վրա:

Սերգեյ Շաքարյանց