Դրամն ԱՊՀ երկրների ամենակայուն արժույթների ցանկում է

Անցած շաբաթվա ընթացքում (հուլիսի 18-հուլիսի 25) նախկին ԽՍՀՄ երկրների արժույթների մեծ մասը արժեզրկվել է ԱՄՆ դոլարի նկատմամբ:

Вести.Экономика-ի տեղեկացմամբ, իր դիրքերն ամրապնդել են հայկական դրամը  (+ 0.09%), ուկրաինական գրիվնան (+ 1.36%), մոլդովական լեյը (+ 0.68%) և բելառուսական ռուբլին (+ 0.29%):

Նշենք, որ արժույթներից վեցը բացասական ցուցանիշ է արձանագրել, միայն չորսն է արձանագրել դրական ցուցանիշ: