Մաքսային արտոնություն տրամադրվեց 5 կազմակերպության
ՀՀ կառավարության այսօրվա նիստում, որը վարում է Տիգրան Ավինյանը, գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում մաքսային արտոնություն տրամադրվեց 5 կազմակերպության։
Այն հնարավորություն կտա մոտ 3,6 մլրդ դրամի ներդրում կատարել, կստեղծվեն շուրջ 100 նոր աշխատատեղեր․
«Նաիրիան» ՓԲԸ – 130 մլն դրամի ներդրում,
«Այ պլաստ» ՍՊԸ – 23 մլն 825 հազար դրամի ներդրում,
«Ոսկե կար» ՍՊԸ- 2 մլրդ դրամի ներդրում,
«Արտ Գլոբալ» ՍՊԸ – 250 մլն դրամի ներդրում,
«Ին – Վի» ՍՊԸ – 1 մլրդ 220 մլն դրամի ներդրում։