Օ՜ ժամանակներ, օ՜ բարքեր․ O tempora! O mores!
Մի քանի օր շարունակ Երևանում ազգային արժեքների և ինքնապաշտպանության ջատագով արժանապատիվ քաղաքացիներ բողոքի ակցիաներ են անցկացնում տխրահռչակ Սորոսի գրասենյակի առջև:
Մարդիկ իրենց ազատ կամարտահայտությունն ու բողոքի ձայնն են բարձրացնում ընդդեմ պետականաքանդ գործունեության և իշխանության վերին էշելոններում հանգրվանած որոշ պաշտոնյաների:
Սակայն մի քանի օր շարունակ նրանց հնարավորություն չի տրվում մոտենալ այդ գրասենյակին:
Ինչո՞ւ:
Եթե օրենքով արգելված է, ապա ինչո՞ւ հոկտեմբերի 2-ին Փաշինյանին թույլ տրվեց պաշարել Ազգային ժողովը:
Ինչո՞ւ համապատասխան կառույցները հանցավոր անգործություն ցուցաբերեցին, երբ Նիկոլի կոչով արգելափակվեցին դատարանների մուտքերը:
Հիշեցի անտիկ ասացվածքը. «Ինչ կարելի է Զևսին, չի կարելի եզին»:
O tempora! O mores!
Օ՜ ժամանակներ, օ՜ բարքեր:
Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան էջից