ԿԺԴՀ-ն ռազմավարական նշանակության նոր զենք է փորձարկել
Համաձայն ԻՌՆԱ գործակալության հաղորդման, Հյուսիսային Կորեայի պետական լրատվական գործակալությունն այսօր առավոտյան հայտարարել է, որ այդ երկրում ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ինի ներկայությամբ ու վերահսկողությամբ փորձարկվել է ռազմավարական նշանակության նոր և արդիական զենք, որն ընդլայնում է Փհենյանի ռազմական կարողությունը:
Թե որոշակի ի՞նչ զինատեսակ է փորձարկվել, հաղորդման մեջ նույնիսկ ակնարկ չկա։ Հարավային Կորեայի «Յունհափ» լրատվական գործակալությունն հաղորդել է, որ փորձարկված զենքի մասին մանրամասնությունները բացակայում են:
Ամերիկյան ԶԼՄ-ներն ավելի վաղ հայտարարել էին, որ Հյուսիսային Կորեան վերջին ամիսներին ԱՄՆ-ի հետ բանակցություններին զուգահեռ, Փհենյանի մերձակայքում զբաղված է նոր հեղուկ վառելիքով միջմայրցամաքային հրթիռների արտադրությամբ: Ենթադրվում է, որ դրանք ունեն ավելի մեծ հեռահարություն։