Առևանգել էին երիտասարդին, ծեծել, սպառնացել ու բռնվել․ Արաբկիրի ոստիկանների բացահայտումը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՀՀ ոստիկանության տեղեկացմամբ, դեկտեմբերի 15-ին մի երիտասարդ ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է տվել, որ իրեն օրեր առաջ առևանգել են ու սպառնացել սպանել:
Պարզվել է, որ դեկտեմբերի 12-ին 4 անձինք առևանգել են մի քաղաքացու և զենքով ու դանակով սպառնացել, որ վերջինս հետ վերցնի ինչ-որ քրեական գործով իր տված ցուցմունքը:
Ըստ տեղեկությունների, երիտասարդին նստեցրել էին «Մերսեդես» մակնիշի մի մեքենա և տարել Քանաքեռ ՀԷԿ-ի հարակից տարածքում գտնվող ինչ-որ առանձնատուն: Այնտեղ են եղել նաև 8 հոգի, որոնք քաղաքացուն ծեծել են ու կոտրել բջջային հեռախոսը:
Հարուցվել է քրեական գործ` քրեական օրենսգրի 131-րդ հոդվածի հատկանիշներով, այն է՝ մարդուն առևանգելը:
Ոստիկաններն անմիջապես ճշտել են կասկածյալների ինքնությունը ու գտնվելու վայրը: Դեկտեմբերի 16-ին 4 կասկածյալները հայտնաբերվել են և անձին առևանգելու կասկածանքով բերման ենթարկվել ոստիկանության Արաբկիրի բաժին, ինչից հետո ներկայացվել նախաքննական մարմնին:
Բերման ենթարկվածներն են երևանցիներ, 1979թ․ ծնված Սարգիս Մկրտչյանը, 1980թ․ ծնված Կարեն Ջումայանը, 1983թ․ ծնված Գոռ Հովհաննիսյանը և 1990թ․ ծնված Արմեն Մկրտչյանը: Նրանք ձերբակալված են:
Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Հարուցված քրեական գործի քննությունը շարունակվում է: