Հունգարիան արգելափակել է ԵՄ-ի հակառուսական պատժամիջոցների 20-րդ փաթեթը և Ուկրաինային նախատեսված 90 մլրդ եվրոյի վարկը

Հունգարիան չի աջակցել Ռուսաստանի դեմ Եվրամիության հակառուսական պատժամիջոցների 20-րդ փաթեթին և արգելափակել է Ուկրաինային նախատեսված 90 միլիարդ եվրոյի վարկի հաստատումը։

Ավելին

Ժնևի բանակցություններում Ռուսաստանը ընտրությունների հարց չի բարձրացրել, պահանջը Դոնբասն է. Բուդանով

Ժնևում կայացած ռուս-ուկրաինական բանակցությունների ընթացքում ռուսական կողմը ընտրությունների հարց չի բարձրացրել, իսկ հիմնական պահանջը Դոնբասի փոխանցումն է եղել։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝

Ավելին

Ռուսաստանի ԶՈւ ստորաբաժանման հրամանատար Պավլիկ Մարտիրոսյանը պարգևատրվել է «Ռուսաստանի հերոս» կոչմամբ

Ռուսաստանի ԶՈւ ստորաբաժանման հրամանատար, գնդապետ Պավլիկ Մարտիրոսյանը պարգևատրվել է «Ռուսաստանի հերոս» կոչմամբ։ Ռուսաստանի թշնամին չպետք է կասկածի տակ դնի ռուսական

Ավելին

Ռուսաստանը Եգիպտոսում ատոմակայան է կառուցում Եգիպտոսի համար, իսկ Թուրքիայում՝ իր

Թուրքիայի գլխավոր ըննդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական» (CHP- ԺՀԿ) կուսակցության փոխնախագահ Դենիզ Յավուզյըլմազը հարցազրույց է տվել ըննդիմադիր «Sözcü» լրատվական կայքին, որտեղ

Ավելին

Վրաստանը սահմանափակում է օտարերկրացիների աշխատանքը ծառայությունների ոլորտում

Վրաստանի կառավարությունը նոր կարգավորումներ է սահմանել օտարերկրյա քաղաքացիների աշխատանքի տեղավորման հարցում՝ մի շարք ծառայությունների ոլորտներում սահմանելով զրոյական քվոտաներ։ Ինչպես տեղեկացնում

Ավելին

Ես դիկտատոր չեմ և չեմ սկսել պատերազմը. Զելենսկին պատասխանել է Թրամփի մեղադրանքներին

Ես դիկտատոր չեմ և չեմ սկսել պատերազմը, Զելենսկին պատասխանել է Թրամփի մեղադրանքներին: BBC-ի հետ հարցազրույցի ընթացքում հաղորդավարը նախագահին հարցրել է Թրամփի հայտարարությունների մասին՝ հիշեցնելով, որ նախկինում վերջինս ուկրաինացի առաջնորդին մեղադրել էր դիկտատոր լինելու և պատերազմ սկսելու մեջ։ Զելենսկին սրանից հետո ծիծաղել է և նշել, որ ինքը դիկտատոր չէ։ Անցյալ ամիս Թրամփը սոցիալական ցանցում ծավալուն գրառում էր կատարել Զելենսկու մասին՝ նրան անվանելով դիկտատոր՝ առանց ընտրությունների։ Նա հայտարարել էր, թե չափավոր հաջողակ կոմիկ Վլադիմիր Զելենսկին համոզել է ԱՄՆ-ին 350 միլիարդ դոլար ծախսել մի պատերազմի վրա, որը հնարավոր չէ հաղթել, որը երբեք չպետք է սկսվեր, բայց մի պատերազմ, որը նա՝ առանց ԱՄՆ-ի և Թրամփի, երբեք չի կարողանա կարգավորել։ Սակայն արդեն մի քանի օր անց Բրիտանիայի վարչապետի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Թրամփը չէր հավատացել, որ ավելի վաղ Զելենսկուն դիկտատոր է անվանել։

Ավելին

Իրանը տեքստ է պատրաստում Միացյալ Նահանգների հետ հնարավոր գործարքի վերաբերյալ. Բաղայի

Իրանը ներկայումս տեքստ է պատրաստում Միացյալ Նահանգների հետ հնարավոր գործարքի վերաբերյալ և չի հաստատում միջուկային ժամանակավոր համաձայնագիր կնքելու հնարավորության մասին տեղեկությունները։ Այս մասին այսօր հայտարարել է Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային։ «Մենք ներկայումս մեր տեսակետները պատրաստում ենք», – ճեպազրույցի ժամանակ ասել է դիվանագետը։ Նա նաև Միացյալ Նահանգների հետ բանակցությունների վերաբերյալ տարբեր տեղեկությունները որակել է որպես ենթադրություն։ Նա ասել է, որ Վաշինգտոնի հետ հնարավոր ժամանակավոր համաձայնագրի մասին պնդումները «անհիմն» են։

Ավելին

Եվրոպական հանձնաժողովը մաքսատուրքերի հարցով հստակություն է պահանջել ԱՄՆ-ից

Եվրոպական հանձնաժողովը պահանջել է Վաշինգտոնից «լիակատար հստակություն» մտցնել՝ կապված քայլերի հետ, որն ամերիկյան կողմը մտադիր է ձեռնարկել մաքսատուրքերի վերաբերյալ ԱՄՆ Գերագույն դատարանի որոշումից հետո։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Reuters-ը։ Գերագույն դատարանի կողմից ԱՄՆ նախագահի սահմանած մաքսատուրքերի անօրինական լինելու մասին որոշումից հետո Թրամփը փետրվարի 20-ին հայտարարել էր համաշխարհային ապրանքների վրա նոր՝ 10% մաքսատուրք սահմանելու մասին՝ հաջորդ օրը դրանք հասցնելով 15%-ի։ «Ներկայիս իրավիճակը չի նպաստում երկու կողմերի միջև համաձայնեցված «արդար, հավասարակշռված և փոխշահավետ» տրանսատլանտյան առևտրի և ներդրումների ապահովմանը», – ասվում է Եվրահանձնաժողովի հայտարարության մեջ։ 2025 թվականի առևտրային համաձայնագիրը ԱՄՆ մաքսատուրքի դրույքաչափը սահմանել է 15%

Ավելին