Իսկ կարո՞ղ է դա հանդարտություն է փոթորիկից առաջ. ի՞նչ իմանանք (տեսանյութ)

Նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մահվան 14-րդ տարելիցի առթիվ կուսակիցներն ու ընկերներն այսօր այցելել էին պանթեոն: ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը պատասխանեց ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ լրագրողների մի քանի հարցերի: Հարցին, թե ՀՀԿ կմասնակցի՞ ընտրություններին, և ո՞վ կգլխավորի ցուցակը, Շարմազանովը պատասխանեց.

«Բայց ընտրություն կա՞»:

Դիտարկմանը, որ մամուլը գրում է, թե ՀՀԿ-ն չգիտի ում ցուցակում ներառել, քանի որ ՀՀԿ-ում չկան մարդիկ, որոնք վարկաբեկված չեն, Էդուարդ Շարմազանովն արձագանքեց. «Հայաստանում մի վարկաբեկված մարդ կա, Նիկոլն է, որ հայրենիք է տվել, զոհեր է տվել»։

Էդուարդ Շարմազանովի խոսքով, ընդդիմության պրեսինգի արդյունքում է Նիկոլ Փաշինյանը որոշել հրապարակ բերել արտահերթ ընտրությունների օրակարգը։

«Իսկ այն, թե մենք կմասնակցենք, կամ չենք մասնակցի…, ես ասել եմ՝ մի կապիտուլյանտի ֆեյսբուքյան գրառումով ընտրություններ չեն լինում։ Երբ ինքը հրաժարական կտա, երբ երկու շաբաթվա ընթացքում նոր վարչապետ չի ընտրվի, ԿԸՀ-ն էլ դե յուրե կհրապարակի ընտրության օրն ու մենք կիմանանք՝ ՀՀ-ն մտնում է ընտրական փուլ, մենք մեր կարծիքը կասենք»,- ասաց նա։

Դիտարկմանը, որ արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին  հայտարարությունից հետո ընդդիմությունը կարծես թե հանդարտվեց, Էդուարդ Շարմազանովն արձագանքեց. «Իսկ կարո՞ղ է դա հանդարտություն է փոթորիկից առաջ։ Ի՞նչ իմանանք»։

Մանրամասները՝ տեսանյութում