Մարտունի քաղաքի մոտակայքում և Ասկերանի շրջանում զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ են նախատեսվում

ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ տեղեկացնում է, որ այսօր զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ են նախատեսվում Ասկերանի շրջանի Բերքաձոր գյուղում, Մարտունի քաղաքի մոտակայքում, ինչպես նաև Խնածախ և Այգեստան համայնքների տարածքներում:

Պայթյունի ձայներ լսելու դեպքում խնդրում ենք խուճապի չմատնվել:

Տեղեկատու հեռախոս՝ 911: