Ու էսպես մինչև ո՞ւր․․․
Մեր երկրում, ցավոք, չունենք արդյունաբերություն, ձեռնարկություններ, գրեթե չունենք մեր հայկական արտադրանքը և սպառողին ենք պարտադրում ներմուծված սննդամթերք, հագուստ, տնտեսական ապրանքներ, ավտոմասեր։ Իշխող կլանը բավական թանկացրեց ներկրվող ապրանքների ներմուծման վարձը, հավելյալ տուգանքներ մտցրեց։ Թանկացրեց գազի գինը, էլեկտրաէներգիան և արդյունքում թանկացան հացը և առաջին անհրաժեշտության բոլոր ապրանքները։ Չբարձրացան աշխատավարձերը, կենսաթոշակները։
Ունենք բոլորիս տանջող գերիների ու անհետ կորածների հարցը։
Իսկ ՀՀ կառավարությունը քննարկում է 2021-ի պարգևավճարային ֆոնդը և պատգամավորներին թիկնապահ կցելու «կարևորագույն» խնդիրը։
Լավ , ու էսպես մինչև ո՞ւր․․․
Սարգիս Տեր-Եսայանի ֆեյսբուքյան էջից։

