Ադրբեջանցիները զո՞րք են կուտակել Ջերմուկի մոտակայքի սարերում (տեսանյութ)․ թարմացված
Քիչ առաջ Livenews.am-ին «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը հայտնեց, որ «Փաստինֆոյի» հրապարակած տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում․ Ջերմուկին ադրբեջանական ավտոշարասյուն չի մոտեցել։ Ավելին, Գ․ Իսագուլյանը հայտնեց, որ տեսանյութում երևացող ավտոշարասյունը գտնվում է Ալագյոլի տարածքում։
«Մեր գլխավոր շտաբի ծառայողներից մեկը, որը հստակ երևում է կադրում, պահանջում է, որ ադրբեջանցին կանգ առնի, հակառակ դեպքում՝ մեր սահմանապահները կրակ կբացեն։ Ինչից հետո ադրբեջանցիները հեռանում են։ Խնդրում եմ խուճապի չմատնվել և այսուհետ ցանկացած նման տեղեկատվություն ճշտել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի հետ»,- նշեց Գառնիկ Իսագուլյանը։

