Հունաստանի AKKEL կուսակցության հայտարարությունը՝ ուղղված ԵԽ-ին և Իսրայելի արտաքին գործերի և արդարադատության նախարարություններին

Իմ հույն գործընկերներն ինձ են փոխանցել Հունաստանի Ագրարային կուսակցության հայտարարությունը՝ ուղղված  Եվրոպական խորհրդարանին, ինչպես նաև՝ Իսրայելի արտաքին գործերի և արդարադատության նախարարություններին։

Հունաստանի AKKEL կուսակցությունը խորապես ցնցված և վրդովված է Ադրբեջանի բռնապետական ռեժիմի կողմից Արցախում հայերի դեմ ծավալված լայնամասշտաբ պատերազմից։ Այն փաստը, որ Թուրքիան, որը հայերի ցեղասպանությունն էր իրականացրել, այժմ ակտիվորեն սատարում է Ադրբեջանի անօրինական ռազմական գործողությանը, ԵՄ-ին պարտադրում է անհապաղ պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի, ինչպես նաև Թուրքիայի դեմ, քանզի միայն պատժամիջոցը կարող է չեզոքացնել բարբարոսներին։

Հատկապես ցավալի է այն փաստը, որ Ալիևի ռեժիմը օգտագործում է իսրայելական ընկերությունների կողմից մատակարարվող բազմաթիվ ռազմական զինտեխնիկա և համակարգեր։

Հարց է առաջանում, թե ինչո՞ւ է Իսրայելը ռազմական տեխնիկա վաճառում այն ռեժիմին, որն օգտագործում է հայկական խաղաղ բնակչության  դեմ։

Հունաստանի Ագրարային կուսակցությունը  խնդրում է ձեր անձնական միջամտությունը՝  Արցախում այս պատերազմը դադարեցնելու համար։

Խորհրդային Միության փլուզումից հետո Արցախի հայերը հանրաքվեի միջոցով ազատվեցին ադրբեջանական վարչակարգից և հաղթեցին  արյունալի պատերազմում, ինչը այսօր կրկին սկսել է ադրբեջանական կողմը։

Էվանգելոս (Վակիս) Ցիոբանիդիս

AKKEL կուսակցության նախագահ

Նաիրա Զոհրաբյանի ֆեյսբուքյան էջից

Իմ հույն գործընկերներն ինձ են փոխանցել Հունաստանի Ագրարային կուսակցության հայտարարությունը՝ ուղղված Եվրոպական…

Опубликовано Naira Zohrabyan Среда, 14 октября 2020 г.