Գաբրիել Բալայանը վարակվել է կորոնավիրուսով
Այս ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտարարեց, որ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը վարակվել է կորոնավիրուսով։
Նա նշեց, որ թեև այսօր նիստին պետք է ներկա լիներ պաշտպանության փոխնախարարը, սակայն հիվանդ է և հարգելի պատճառով ներկա չէ: Նա առողջություն մաղթեց պարոն Բալայանին: «Այս հիվանդությունը բոլորիս դուռը ծեծում է, բայց ոնց որ թե հաջող ընթացք ունենք, առողջացածները գնալով շատանում են, և դա ազգային իմունիտետի ավելացման հնարավորություն է տալիս»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը:

