Նաիրա Զոհրաբյանի և Շաքե Իսայանի կորոնավիրուսի թեստի պատասխանները բացասական են
Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանի և Շաքե Իսայանի կորոնավիրուսի թեստի պատասխանները բացասական են: Այս մասին պատգամավորները գրել են «Ֆեյսբուք»-ի իրենց էջերում, նշելով, որ ինքնամեկուսացումից դուրս են գալիս և վերադառնում բնականոն աշխատանքային ռիթմին:
Նշենք, որ Ազգային ժողովի պատգամավորների շարքում կա կորոնավիրուսի 3 հաստատված դեպք: Կորոնավիրուսով վարակված են «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Քրիստինե Պողոսյանը, Վիկտոր Ենգիբարյանը և ԱԺ փոխնախագահ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը:

