Դավիթ Բաբայանը հանդիպել է ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի հետ
Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը հանդիպել է ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի հետ։
Այս մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում. «Քաղաքական խորհրդատվությունների շրջանակում այսօր հանդիպում ունեցանք Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի հետ:
Քննարկեցինք պետականաշինությանը, ներքին և արտաքին քաղաքականությանը վերաբերող մի շարք հարցեր:
Երկուստեք կարևորվեց տարբեր հարցերի շուրջ քաղաքական ուժերի միջև համագործակցության, մշտական քննարկումների ձևաչափի մշակման ու պահպանման անհրաժեշտությունը, ինչը հնարավորություն կտա տարբեր խնդիրների և դրանց լուծման վերաբերյալ ունենալ ավելի խոր ու համապարփակ մոտեցումներ»,- գրել է Դավիթ Բաբայանը:

