Թրամփը Պուտինին կոչ է արել դադարեցնել ռազմական ագրեսիան Եվրոպայում
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Չինաստանում ունեցած հանդիպումների ընթացքում երկար ժամանակ քննարկել է Եվրոպայում ցանկացած ռազմական ագրեսիայից հրաժարվելու անհրաժեշտությունը։
«Պուտինի հետ զրույցների ընթացքում ես բավական երկար անդրադարձել եմ այն հարցին, որ կցանկանայի՝ նախագահ Պուտինը հրաժարվի Եվրոպայի տարածքում ցանկացած ռազմական ագրեսիայից։ Հույս ունեմ, որ դա հնարավորություն կտա Ռուսաստանի և Ուկրաինայի միջև համաձայնության հասնել, ընդ որում՝ հնարավորինս արագ»,- գրել է Սպիտակ տան ղեկավարը Truth Social սոցիալական ցանցում։
Թրամփն ընդգծել է, որ ուկրաինական հակամարտության կարգավորման համար լավ հնարավորություն է տեսնում։
«Ես անկեղծորեն հավատում եմ, որ դա միանգամայն հնարավոր է»,- նշել է ԱՄՆ նախագահը։

